... ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

1 Կազմակերպության գործունեության առարկան Հայ-Լեհական կապերի զարգացմանն ուղղված հասարական գործունեության իրականացումն է, որը կնպաստի տարբեր ոլորտներում Հայաստանի և Լեհաստանի հարաբերությունների զարգացմանը և ընդլայնամանը, համագործակցության առկա մեծ ներուժի արդյունավետ օգտագործմանն ու երկու երկրների միջև կապերի խորացմանը: 

2 Կազմակերպության գործունեության հիմնական նպատակներն են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով`
ա) նպաստել հայ-լեհական կապերի զարգացմանը և հետագա խորացմանը,
բ) զարգացնել երկու երկրների գործնական շփումները, փորձի ու տեղեկատվության փոխանակումը,
գ) նպաստել ՀՀ և ԼՂՀ տարածաշրջանում ընդհանուր տուրիզմի ինչպես նաև էկոտուրիզմի զարգացմանը,
դ) նպաստել և խթանել համագործակցությունը Հայաստանյան և լեհական կազմակերպությունների միջև,
ե) օժանդակել երկու երկրների պատմամշակութային արժեքների և մշակութային օջախների վերականգնման և պահպանման աշխատանքներին,
զ) աջակցել Հայաստանի լեհական համայնքի և Լեհաստանում հայկական համայնքի խնդիրների լուծմանը,
է) նպաստել հայ-լեհական համագործակցության արդյունքում Հայաստանում քաղաքացիական հասարակության ձևավորմանը, Հայաստանի եվրոինտեգրման գործընթացին,
ը) օժանդակել Հայաստանում մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությանը, նպաստել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Լեհաստանի և Հայաստանի միջև արդյունավետ համագործակցության զարգացմանը, 

3 Կազմակերպության խնդիրներն են`
ա) երկկողմանի այցերի կազմակերպումը Լեհաստանից դեպի Հայաստան և Հայաստանից՚ Լեհաստան,
բ) կրթական, մշակութային, ճանաչողական, տուրիստական, գիտական, երիտասարդական, սպորտային, էկոլոգիական բնույթի միջոցառումների կազմակերպումը, ինչպես նաև երկկողմ համագործակցությանն ուղղված բարեգործական և այլ ծրագրերի իրականացումը, 
գ) Նպաստել և օժանդակել միջազգային համընդհանուր մարդու իրավունքների, ժողովրդավարական սկզբունքների (ՄԱԿ-ի և Եվրախորհրդի չափանիշների շրջագծերում) վրա հիմնված ժողովրդավարական կառույցների, կարգաձևերի, գործընթացների, արժեքների և քաղաքական մշակույթի կայացմանը և աջակցմանը, ՀՀ-ում եվրոպական միության ծրագրերի իրականացմանը,
դ) Կազմակերպության նպատակներին հասնելու համար համագործակցել կառավարական և ոչ կառավարական տեղական և օտարերկրյա կազմակերպությունների հետ,
ե) ստեղծել ՀՀ քաղաքների և Լեհաստանի քաղաքների միջև համագործակցության ամուր հիմքեր` հիմնելով «քույր քաղաքներ»,
զ) աջակցել հայ-լեհական համագործակցության, երկկողմ հարաբերություններին և համատեղ իրականացվող ծրագրերին վերաբերող տեղեկատվության տարածմանը համացանցի և զանգվածային լրատվամիջոցների միջոցով, 
է) իրականացնել Եվրոմիության և այլ միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանության, քաղաքացիական և բաց հասարակության ձևավորմանն ուղղված ծրագրեր, ուսումնասիրել նշված ծրագրերի փորձը Լեհաստանում և դրա` Հայաստանում ներդրման հնարավորությունները,
ը) ՀՀ օրենսդրությանը համապատասխան իրականացնել հայ-լեհական կապերի զարգացմանն ուղղված այլ գործունեություն:

4 Կազմակերպությունն սույն կանոնադրությամբ նախատեսված նպատակները և խնդիրները իրականացնելու համար կարող է՚ 
1. Հայ-լեհական կապերի կայուն զարգացմանն աջակցելու նպատակով իրականացնել բազմաբնույթ ճանաչողական, բարեգործական ծրագրեր,
2. Կազմակերպել գիտական, երիտասարդական, կրթական, մշակութային և սպորտային միջոցառումներ,
3. Իր կանոնադրական խնդիրների շրջանակներում, սահմանված կարգով, մասնակցել պետական ծրագրերի իրականացմանը,
4. Ստանալ դրամաշնորհներ և ֆինանսական աջակցություններ համապատասխան ծրագրերը իրականացնելու համար,
5. Համախմբել կազմակերպության անդամների ներդրումները, ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից ստացված միջոցները և դրանք նպատակաուղղել կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացմանը,
6. Պաշտպանել և ներկայացնել կազմակերպության անդամների միացյալ շահերը պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, հասարակական և միջազգային կազմակերպություններում,
7. Իրականացնել հասարակության խոցելի խմբի (անչափահաս երեխաներ, թոշակառուներ, միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ երեխաներ, հաշմանդամներ, անապահով ընտանիքներ, զոհված ազատամարտիկների ընտանիքներ և այլն) խնդիրների լուծմանն ուղղված բարեգործական, սոցիալական և իրավապաշտպան ծրագրեր,
8. Իրականացնել գիտական և կրթական ծրագրեր, նպաստել «քույր ԲՈՒՀ-երի» հիմնմանը,
9. Իրականացնել բիզնեսին աջակցող ծրագրեր, նպաստել հայ և լեհ գործարարների համագործակցությանը,
10. Իրականացնել էկոլոգիական և շրջակա միջավայրի պահմանմանն ուղղված միջոցառումներ:
11. Բարոյական և այլ անհրաժեշտ օժանդակություն ցույց տալ կարիքավոր անձանց և նրանց ընտանիքներին,
12. Կազմակերպել սեմինարներ, կոնֆերանսներ, դասախոսություններ, գիտաժողովներ, ֆորումներ, ցուցահանդեսներ, քննարկումներ, արշավներ, ուխտագնացություններ և ՀՀ օրենսդրությանը չհակասող այլ միջոցառումներ,
13. Միավորել երիտասարդներին, կազմակերպել երիտասարդական թեմաներով կլոր սեղաններ, սեմինարներ, թրենինգներ, կոնֆերանսներ, ազգային և միջազգային մակարդակներով,
14. Մասնակցել և սատարել Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ պետության իրականացվող ծրագրերին,
15. Աջակցել մանկատների և ծերանոցների նյութական վիճակի բարելավմանը, օժանդակել մանկատներին և ծերանոցներին`տրամադրելով մասնագիտական փորձ ունեցող կադրեր, և նպաստել այդ բնագավառում մասնագետների մտավոր և բարոյական զարգացմանը,
16. Ստեղծել երիտասարդ սերնդի ինքնադրսևորման և ինքնահաստատման համար պայմանների ստեղծմանը, աջակցել ներդաշնակ զարգացած, ժամանակակից աշխարհայացք, բարոյական ու ազգային վեհ գաղափարներ կրող երիտասարդ սերնդի ձևավորմանը, հովանավորել շնորհալի երեխաներին ու ուսանողներին,
17. Նպաստել հայ-լեհական համագործակցության զարգացման ուղղված բնագավառում գործող կազմակերպությունների միջև կապերի զարգացմանը և ամրապնդմանը, համակարգել կազմակերպության անդամների գործունեությունը համատեղ երկարաժամկետ ծրագրերի մշակման և իրականացման համար,
18. Սերտ կապեր հաստատել արտասահմանյան գործընկերների հետ, անդամակցել նմանատիպ նպատակներ հետապնդող միջազգային հասարակական կազմակերպություններին, կնքել համաձայնագրեր օտարերկրյա ոչ առևտրային և ոչ կառավարական կազմակերպությունների հետ, համագործակցել ճանաչողական ոլորտում զարգացմանը նպաստող միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների հետ,
19. Իր նպատակներն ու խնդիրներն իրականացնելու համար կազմակերպությունը համագործակցում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, համանման կազմակերպությունների, ՀՀ-ում գրանցված այլ կազմակերպությունների հետ,Հովանավորել մշակութային բնագավառի գործիչներին, նպաստել մշակույթի զարգացմանը,
20. Համախմբել ՀՀ-ում և արտերկրում շահագրգիռ անձանց և նրանց հնարավորություններն ու միջոցները ուղղել սոցիալ-տնտեսական բարգավաճմանը, հասարակության բարօրությանը,
21. Բարերարների կողմից տրամադրված ֆինանսական միջոցներով բարեկարգել քաղաքները, կառուցել ազատ ժամանցի վայրեր, կրթական, մշակութային հաստատություններ, բնակարաններ, առողջապահական հաստատություններ, 
22. Աշխատանք տանել Հայաստանի և Սփյուռքի հայրենակիցների մեջ խորացնելու հայրենասիրական զգացումները, նրանց կապելով Հայաստանին և նրա պետականությանը, նպաստել և խթանել նրանց բարոյական ու նյութական մասնակցությունը Հայրենիքում տարվող ազգանպաստ աշխատանքներին, հայոց պետականության կառուցմանը, Հայրենիքի բարգավաճմանը, համազգային իղձերի իրականացմանը:

5 Կազմակերպությունը կարող է իրականացնել օրենքով չարգելված և իր նպատակներից բխող ցանկացած այլ գործունեություն:
Մուտքի ձև
Օրացույց
«  Նոյեմբեր 2017  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930
Մեր հարցումը
Ինչ եք կարծում Հայ-Լեհական կապերի զարգացման մասին
Պատասխանների ընդհանուր քանակը: 56
Փոխարժեքներ
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0