Գլխավոր էջ » 2014 » Մարտ » 21 » Ձևավորվեց Լեհաստանի Հայկական կազմակերպությունների խորհուրդը
09:20
Ձևավորվեց Լեհաստանի Հայկական կազմակերպությունների խորհուրդը

Ձևավորվեց Լեհաստանի Հայկական կազմակերպությունների խորհուրդը

Օրերս Վարշավայում տեղի ունեցավ Լեհաստանի հայկական կազմակերպությունների հերթական ժողովը, որին մասնակցում էին Լեհաստանում գործող 8 հայկական կազմակերպությունների նախագահներն ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու` Լեհահայոց հոգևոր հովիվ Տ. Տաճատ Աբեղա Ծատուրյանը:

Ժողովի ընթացքում քննարկվեցին լեհահայ համայնքին հուզող բազմաբնույթ հարցեր: Այնուհետև ժողովի ավարտին ձևավորվեց Լեհաստանի Հայկական Կազմակերպությունների Խորհուրդը, որի նախագահ ընտրվեց Լեհաստանում հայ ազգային փոքրամասնության ներկայացուցչի թեկնածու Հրաչյա Բոյաջյանը, իսկ ղեկավար մարմնի անդամներ ընտրվեցին Մաչիեյ Բոհոշիևիչը, Բաբկեն Խանզադյանը, Կատաժինա Հովսեփյանն ու Ադամ Տերլեցկին:

Խորհուրդը վերահաստատեց իր ծրագիրը` առավել ջիղով ու նվիրվածությամբ շարունակելու աշխատանքը` հանուն Լեհաստանում հայ համայնքի զորացման, հայկական մշակույթի, լեզվի և ավանդույթների պահպանման ու տարածման:

Լեհաստանի Հայկական Կազմակերպությունների Խորհուրդ

 

Դիտումներ: 131 | Ավելացրեց: ArmPol | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Մուտքի ձև
Օրացույց
«  Մարտ 2014  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Մեր հարցումը
Ինչ եք կարծում Հայ-Լեհական կապերի զարգացման մասին
Պատասխանների ընդհանուր քանակը: 56
Փոխարժեքներ
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0