Գլխավոր էջ » 2014 » Դեկտեմբէր » 4 » Լեհաստանի Հանրապետությունում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյան հանդիպում է ունեցել Լեհաստանում Սուրբ Աթոռի նվիրակ, դեսպան Քելեստինո Միգլիորի հետ
20:54
Լեհաստանի Հանրապետությունում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյան հանդիպում է ունեցել Լեհաստանում Սուրբ Աթոռի նվիրակ, դեսպան Քելեստինո Միգլիորի հետ
Լեհաստանի Հանրապետությունում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյան հանդիպում է ունեցել Լեհաստանում Սուրբ Աթոռի նվիրակ, դեսպան Քելեստինո Միգլիորի հետ
2014 թվականի դեկտեմբերի 1-ին ԼՀ-ում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը հանդիպում ունեցավ Լեհաստանում Սուրբ Աթոռի նվիրակ, Լեհաստանում հավատարմագրված դիվանագիտական համայնքի դուաեն, դեսպան Քելեստինո Միգլիորի հետ` ՀՀ դեսպանի նախաձեռնությամբ՝ դուաենի նստավայրում:
Դուաենը շնորհավորեց Էդգար Ղազարյանին Լեհաստանում Հայաստանի դեսպան նշանակվելու կապակցությամբ` մաղթելով նրան բեղմնավոր գործունեություն: Նրա դիտարկմամբ Էդգար Ղազարյանը ներկա պահին Լեհաստանի դիվանագիտական համայնքի ամենաերիտասարդ դեսպանն է:
Դեսպան Ղազարյանը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ տեղեկացրեց դուաենին, որ 2014 թվականի նոյեմբերի 27-ին ԼՀ արտաքին գործերի նախարարությունում իր հավատարմագրի պատճենը հանձնելուց հետո, սա իր առաջին պաշտոնական հանդիպումն է:
Զրույցի ընթացքում դեսպան Ղազարյանը անդրադարձավ հայ-լեհական բարեկամական հարաբերություններին, ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության ընդհանուր ուղղությունները: Անդրադարձավ նաև տարածաշրջանային զարգացումներին (հայ-թուրքական հարաբերություններ, Արցախյան խնդրի խաղաղ կարգավորման գործընթաց և այլն), գոհունակությամբ նշեց Հայաստանի Հանրապետության, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու և Սուրբ Աթոռի միջև առկա բարեկամական հարաբերությունները: Խոսելով աշխարհասփյուռ հայ համայնքներ գոյության մասին, նշվեց որ լեհահայ համայնքը պատմականորեն ամենահներից մեկն է` միջնադարյան ծագումով և կաթոլիկ ուղղվածությամբ:
Հանդիպման ավարտին դուաենը ևս մեկ անգամ հաջողություն մաղթեց դեսպան Ղազարյանին իր առաքելության մեջ՝ հայտնելով իր աջակցությունը պատեհ պահի:
Դիտումներ: 130 | Ավելացրեց: ArmPol | Տեգեր: https://www.facebook.com/armpol.do. | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Մուտքի ձև
Օրացույց
«  Դեկտեմբէր 2014  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Մեր հարցումը
Ինչ եք կարծում Հայ-Լեհական կապերի զարգացման մասին
Պատասխանների ընդհանուր քանակը: 56
Փոխարժեքներ
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0