Գլխավոր էջ » Հոդվածներ » Հոդվածներ

Երկկողմ հարաբերություններ
Երկկողմ հարաբերություններ

Ընդհանուր տեղեկություններ
Հայաստանի Հանրապետության եւ Լեհաստանի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. փետրվարի 26-ին:

2006թ. փետրվարին Աշոտ Գալոյանը նշանակվել է Լեհաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան:

2010թ. մարտին Զդիսլավ Ռաչինսկին նշանակվել է ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան:

Միջպետական հարաբերություններ
Մեր երկրների անկախության հռչակումից ի վեր Հայաստանի և Լեհաստանի հարաբերություններում արձանագրվել է զարգացման բնականոն ընթացք: Լեհաստանը դիտվում է որպես բարեկամ պետություն, վստահելի գործընկեր և ՀՀ հետ ընդհանուր արժեքները կրող երկիր: Միջպետական հիմքերի վրա դրված հայ-լեհական երկխոսությունը տարեցտարի զարգանում է և ընդլայնվում` ընդգրկելով համագործակցության բազմաթիվ ոլորտներ: 2011 թ. հուլիսի 28-ից 29-ը Նախագահ Կոմորովսկու կատարած պաշտոնական այցը Հայաստան մեկնաբանվում է որպես կարևորագույն քայլ այս ճանապարհին և երկկողմ բարձր մակարդակի հարաբերություններն առաջ մղելու ու խորացնելու ցանկության ընդգծված արտահայտություն: ՀՀ և ԼՀ Նախագահների հանդիպումների ժամանակ արձանագրվել է, որ Հայաստանի և Լեհաստանի միջև գոյություն ունեցող քաղաքական երկխոսությունը, առևտրատնտեսական, մշակութային ոլորտներում համագործակցությունը զարգանալու լուրջ ներուժ ունեն, և պայմանավորվածություն է ձեռք բերվել լրացուցիչ ջանքեր ներդնել հայ-լեհական փոխգործակցությանը նոր դինամիկա և բովանդակություն հաղորդելու ուղղությամբ: Առաջին հերթին, Կողմերն ուշադրություն են դարձրել հարաբերությունների առևտրատնտեսական բաղադրիչի զարգացմանը: Այս առումով Նախագահները նշել են, որ համագործակցության հեռանկարային նախադրյալներ կան գյուղատնտեսության, զբոսաշրջության, էներգետիկայի ոլորտներում: Լեհաստանի Նախագահը արձանագրել է նաև, որ իր երկիրը պատրաստ է հնարավոր աջակցություն ցուցաբերել Հայաստանին եվրոինտեգրման ճանապարհին: Այցի ծրագրում նախատեսված հայ-լեհական բիզնես-ֆորումի շրջանակներում մոտ քսան տարբեր տնտեսական ոլորտներ ներկայացնող լեհ գործարարները ստորագրել են հայկական կողմի հետ երեք փոխըմբռնման հուշագրեր: Ստորագրված փաստաթղթերն ընդլայնում են երկկողմ շփումների շրջանակը` համալրելով դրանց շահառուների թիվը:

Հայ-լեհական միջկառավարական հանձնաժողով
Հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովը գործում է 2010թ.: Հիշյալ հանձնաժողովի առաջին նիստը կայացավ 2010թ. հուլիսի 13-ին:

Երկրորդ նիստն անց է կացվել Վարշավայում 2011թ. հուլիսի 7-ից 8-ր: Նիստի ընթացքում կողմերը քննարկել են առևտրանտեսական, ֆինանսական, գյուղատնտեսության, տրանսպորտի, մաքսային, առողջապահության, ինչպես նաև միջտարածաշրջանային կապերի հաստատման ու խորացման ոլորտներում համագործակցության հեռանկարներն ու հնարավորությունները:

Միջոցառման ժամանակ հատուկ ուշադրության կենտրոնում էր գտնվում ԵՄ հետ ՀՀ համագործակցության ծրագիրը, մասնավորապես, մանրամասն քննարկման առարկա են դարձել Առևելյան գործընկերության ծրագրի իրականացման խնդիրները:

Նիստի շրջանակներում տեղի է ունեցել համատեղ տնտեսական սեմինար, որի ընթացքում հայկական կողմը հանգամանորեն ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորություններն ու գործարար միջավայրը: Միջոցառմանը մասնացել են նաև Լեհաստանում իրենց գործունեությունը ծավալող հայ գործարարներ:
Հանրագումարի բերելով Միջկառավարական հանձնաժողովի երկրորդ համատեղ նիստի արդյունքները, կողմերը կնքել են համատեղ Արձանագրություն և նախաստորագրել են միջազգային տրանսպորտային փոխադրումների մասին միջկառավարական համաձայնագիր:

Հանձնաժողովի հայկական մասի համանախագահ` ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ա. Պետրոսյան:
Հանձնաժողովի լեհական մասի համանախագահ` ԼՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տ. Տոմչիկըիչ:


Այցեր
Լեհաստան
2011թ. Նախագահ Սերժ Սարգսյան
2009թ. ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյան
2009թ. ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան
2009թ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան
2007թ ԱԳ նախարար Վարդան Օսկանյան
2005թ Վարչապետ Անդրանիկ Մարգարյան
2004թ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյան
2004թ Նախագահ Ռոբերտ Քոչարյան
1999թ. Նախագահ Ռոբերտ Քոչարյան
1998թ. ԱԳ նախարար Վարդան Օսկանյան
Հայաստան
2011թ.,հուլիս Նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկի
2010թ.,հուլիս ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկի
2010թ.,մարտ Վարչապետ Դոնալդ Տուսկ
2009թ. Փոխվարչապետ Միկոլայ Դովգիլեվիչ
2007թ. ԱԳ նախարար Աննա Ֆոտիգա
2001թ. Նագագահ Ալեքսանդր Կվասնեվսկի



Ստորագրված փաստաթղթեր
Համաձայնագրեր
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության եւ Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջեւ հայտագրերի փոխանակում դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ: Ստորագրվել է 1992թ. հունվարի 24-ին

Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Լեհաստանի Հանրապետության կառավարության միջեւ տնտեսական համագործակցության եւ առեւտրի վերաբերյալ: Ստորագրվել է 1992թ. փետրվարի 24-ին, Վարշավայում

Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Լեհաստանի Հանրապետության կառավարության միջեւ մշակութային եւ գիտական համագործակցության մասին: ստորագրվել է 1998թ. հունվարի 27-ին, Վարշավայում

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Լեհաստանի Հանրապետության կառավարության միջեւ քաղաքացիական ավիացիայի տրանսպորտի վերաբերյալ: Ստորագրվել է 1998թ. հունվարի 27-ին, Վարշավայում

Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Լեհաստանի Հանրապետության կառավարության միջեւ դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի փոխադարձ վերացման մասին: Ստորագրվել է 1998թ. նոյեմբերի 24-ին, Երեւանում

Հայաստանի Հանրապետության եւ Լեհաստանի Հանրապետության կառավարությունների միջեւ եկամուտների եւ գույքի հարկերի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին: Ստորագրվել է 1999թ. հուլիսի 14-ին, Վարշավայում, ուժի մեջ է մտել 2005թ. փետրվարի 28-ին

Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Լեհաստանի Հանրապետության կառավարության միջեւ զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին: Ստորագրվել է 1999թ. հուլիսի 14-ին, Վարշավայում

ՀՀ կառավարության եւ ԼՀ կառավարության միջեւ հանցավորության դեմ պայքարում համագործակցության մասին: Ստորագրվել է 2004թ. սեպտեմբերի 6-ին, Վարշավայում

Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Լեհաստանի Հանրապետության կառավարության միջեւ պաշտպանության բնագավառում համագործակցության մասին: Ստորագրվել է 2004թ. սեպտեմբերի 6-ին, Վարշավայում

Ծրագրեր
Հայաստանի Հանրապետության և Լեհաստանի Հանրապետության կառավարությունների միջև 2011-2013թթ. մշակույթի, գիտության և կրթության ոլոևտներում գործունեության ծրագիրը: Ստորագրվել է 2011 թ. հուլիսի 29-ին, Երևանում


Արձանագրություններ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության եւ Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջեւ համագործակցության մասին: Ստորագրվել է 1998թ. հունվարի 27-ին, Վարշավայում

Հուշագրեր
Փոխըմբռնման եւ համագործակցության հուշագիր Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն հիմնադրամի եւ Լեհաստանի ձեռնարկությունների զարգացման գործակալության միջեւ: Ստորագրվել է 2004թ. սեպտեմբերի 6-ին, Վարշավայում

Հայաստանի Հանրապետության եւ Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջեւ 2007-2008թթ. եվրոպական ինտեգրման հարցերում համագործակցության մասին: Ստորագրվել է 2007թ. փետրվարի 26-ին, Երեւանում

Հայաստանի Հանրապետության եւ Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջեւ 2009-2010թթ. եվրոպական ինտեգրման հարցերում համագործակցության մասին: Ստորագրվել է 2009 թ. փետրվարի 16-ին, Վարշավայում

Հայաստանի Հանրապետության եւ Լեհաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունների միջեւ անասնաբուժության ոլորտում համագործակցության մասին: Ստորագրվել է 2011 թ. հուլիսի 29-ին, Երևանում

Փոխըմբռնման եւ համագործակցության հուշագիր Զարգացման Հայկական Գործակալության և Տեղեկատվության և Արտասահմանյան Ներդրումների լեհական գործակալության միջև: Ստորագրվել է 2011 թ. հուլիսի 29-ին, Երևանում


Փոխըմբռնման եւ համագործակցության հուշագիր ՀՀ արդյունաբերողների և ձեռներեցների /գործատուների/ միության և Լեհաստանի Գործատուների միության միջև: Ստորագրվել է 2011 թ. հուլիսի 29-ին, Երևանում


Փոխըմբռնման եւ համագործակցության հուշագիր ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի և Լեհաստանի Առևտրային պալատի միջև: Ստորագրվել է 2011 թ. հուլիսի 29-ին, Երևանում


Հռչակագրեր
Հայաստանի Հանրապետության եւ Լեհաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունների միջեւ բարեկամական հարաբերությունների եւ համագործակցության զարգացման մասին: Ստորագրվել է 1999թ. հուլիսի 14-ին, Վարշավայում

Հայտարարություններ
ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարի եւ ԼՀ տնտեսության եւ աշխատանքի նախարարի համատեղ հայտարարություն: Ստորագրվել է 2004թ. սեպտեմբերի 6-ին, Վարշավայում:

Առեւտրատնտեսական համագործակցություն
Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ ապրանքաշրջանառության ծավալները /հազ. ԱՄՆ դոլար/


Ներմուծում (ըստ ապրանքի ծագման երկրի) Արտահանում


2003թ.
3894.1 140.6

2004թ.
9200.7 69.4

2005թ
11616.5 717.0

2006թ.
9941.1 7866.6

2007թ.
17616.7 389.7

2008թ.
1596.5 278.5

2009
1701.9 9.6

2010
19250.0 1950.0

2011 35500.0 926.0



Ներմուծվող հիմնական ապրանքատեսակներ
Լեհաստանից ՀՀ ներմուծման հիմնական ապրանքախմբերն են` պլաստմասա եւ պլաստմասե իրեր, կաուչուկ եւ ռետինե իրեր, պատրաստի սննդի արտադրանք, վերգետնյա, օդային եւ ջրային տրանսպորտի միջոցներ, թուղթ եւ թղթե իրեր, կաշվե հումք, կաշի, մորթի ու դրանցից պատրաստված իրեր եւ այլն:

Արտահանվող հիմնական ապրանքատեսակներ
ՀՀ-ից Լեհաստան արտահանման հիմնական ապրանքախմբերն են` քիմիական արտադրանք, պատրաստի սննդի արտադրանք, սարքավորումներ եւ մեխանիզմներ, տարբեր արդյունաբերական ապրանքներ, փայտ եւ փայտյա իրեր, ոչ թանկարժեք մետաղներ եւ դրանցից պատրաստված իրեր, պլաստմասա եւ պլաստմասե իրեր, կաուչուկ եւ ռետինե իրեր եւ այլն:
Լեհաստանում Հայաստանի դեսպանություն
Կատեգորիա: Հոդվածներ | Ավելացրեց: ArmPol (22.09.2013)
Դիտումներ: 283 | Տեգեր: ԵՐԿԿՈՂՄ, ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Մուտքի ձև
Մեր հարցումը
Ինչ եք կարծում Հայ-Լեհական կապերի զարգացման մասին
Պատասխանների ընդհանուր քանակը: 56
Փոխարժեքներ
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0