Գլխավոր էջ » Հոդվածներ » Համագործակցություն

Հայ-լեհական առաջին ֆիլմի՝ “Հովիվի երգի” երաժշտությունը դարձել է “Զուբրովկա” փառատոնի հաղթող
Հայ-լեհական առաջին ֆիլմի՝ “Հովիվի երգի” երաժշտությունը դարձել է “Զուբրովկա” փառատոնի հաղթող
386230_320788107950458_2091294431_n“Հովիվի երգը” կարճամետրաժ-վավերագրական ֆիլմը, որի պրեմիերան կայացել է տարեսկզբին՝ Կրակովի կինոփառատոնին, հայ-լեհական համատեղ առաջին արտադրությունն է: Ռեժիսորն է Վահրամ Մխիթարյանը, իսկ երաժշտությունը վստահվել է երիտասարդ հայ կոմպոզիտոր Արսեն Բաբաջանյանին: Եվ ահա, դեկտեմբերին կայացած “Զուբրովկա” կարճամետրաժ ֆիլմերի փառատոնի ընթացքում ֆիլմը ստացել է հատուկ մրցանակ՝ լավագույն կինոերաժտության անվանակարգում:
Այդ ֆիլմում հնչում է սոլո բլուլ, որը կատարում է Հայկ Կարապետյանը:Ֆիլմի հնչյունային ռեժիսորն էլ երիտասարդ կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանն է:
Հավելենք միայն, որ ֆիլմն ընդգրվել է Լեհաստանի այս տարվա 8 լավագույն կարճամետրաժ ֆիլմերի ցանկում ու ներառվել վավերագրական ֆիլմերի խտասկավառակում:

Աղբյուրը: https://www.facebook.com/armpol.do.am?fref=nf
Կատեգորիա: Համագործակցություն | Ավելացրեց: ArmPol (28.12.2014)
Դիտումներ: 931 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Մուտքի ձև
Մեր հարցումը
Ինչ եք կարծում Հայ-Լեհական կապերի զարգացման մասին
Պատասխանների ընդհանուր քանակը: 62
Փոխարժեքներ
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0