Գլխավոր էջ » Հոդվածներ » Համագործակցություն

Լեհաստանում տեղի ունեցավ ամենամյա բարեգործական տոնավաճառը
Լեհաստանում տեղի ունեցավ ամենամյա բարեգործական տոնավաճառը

2014 թվականի նոյեմբերի 30-ին Վարշավայի «Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցավ 7-րդ միջազգային բարեգործական նախատոնական տոնավաճառը, որը կազմակերպել էր Լեհաստանի դիվանագետների կանանց SHOM ակումբը: Այս տարի միջոցառմանը մասնակցում էր մոտ 50 երկիր:
Ամենամյա տոնավաճառին հերթական անգամ իր մասնակցությունն ունեցավ նաև Հայաստանը՝ իր տաղավարում ներկայացնելով Ազգային ուտեստներ, ձեռագործ զարդեր և այլ աշխատանքներ, ինչպես նաև հայկական հուշանվերներ: Միջոցառմանը ներկա էին Լեհաստանում ՀՀ դեսպանության ներկայացուցիչները՝ ի դեմս Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանի:
Տոնավաճառից ստացված հասույթը կուղղվի բարեգործական կազմակերպություններին, որոնց ամեն տարի ընտրում է SHOM ակումբը: Ակումբը բարեգործական գործունեությունը ստանձնել է 2008-ից. մինչև օրս օգնություն է ստացել ավելի քան 25 տարբեր կառույց:

Աղբյուրը: https://www.facebook.com/armpol.do.am?ref=hl
Կատեգորիա: Համագործակցություն | Ավելացրեց: ArmPol (04.12.2014)
Դիտումներ: 228 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Մուտքի ձև
Մեր հարցումը
Ինչ եք կարծում Հայ-Լեհական կապերի զարգացման մասին
Պատասխանների ընդհանուր քանակը: 56
Փոխարժեքներ
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0