Գլխավոր էջ » Հոդվածներ » Համագործակցություն |
Նախագահը ներկա է գտնվել ծագումով հայ, լեհ նկարիչ Թեոդոր Աքսենտովիչի աշխատանքների ցուցահանդեսի բացմանը
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր տիկին Ռիտա Սարգսյանի և նրա հրավերով աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Լեհաստանի Հանրապետության առաջին տիկին Աննա Կոմորովսկայի, երկու երկրների մշակույթի և արվեստի գործիչների հետ Հայաստանի ազգային պատկերասրահում ներկա է գտնվել ծագումով հայ, լեհ նկարիչ Թեոդոր Աքսենտովիչի աշխատանքների ցուցահանդեսի բացմանը: Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ Ցուցահանդես են այցելել նաև Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին, օտարերկրյա մի շարք այլ դեսպաններ, Սոպոտի քաղաքապետ Յացեկ Կորնովսկին և Սոպոտի պետական պատկերասրահի տնօրեն Զբիգնև Բուսկը: Հայաստանի և Լեհաստանի նախագահների բարձր հովանու ներքո անցկացվող ցուցահանդեսում ներկայացվել են նկարչի շուրջ 53 կտավներ ու գրաֆիկական աշխատանքներ: Փոխադարձ համատեղ ցուցահանդեսներ կազմակերպելու երկու երկրների նախագահների նախաձեռնության շրջանակներում ս.թ. հունիսին Սոպոտի արվեստի պետական պատկերասրահում, Հայաստանի ազգային պատկերասրահի հետ համագործակցությամբ տեղի է ունեցել «Հովհաննես Այվազովսկի. ժամանակ և հավերժություն» խորագրով աշխարհահռչակ հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու և Թեոդոր Աքսենտովիչի «Լեհահայ Թեոդոր Աքսենտովիչը» խորագրով ցուցահանդեսների վերնիսաժը: Աղբյուրը: http://www.tert.am/am/news/2014/10/07/aqsentovich/ | |
Դիտումներ: 806 | - Վարկանիշ -: 0.0/0 |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |