Գլխավոր էջ » Հոդվածներ » Համագործակցություն

Քննարկվել են հայ-լեհական տնտեսական համագործակցության հեռանկարները
Լեհաստանի Հանրապետությունում պաշտոնական այցով գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը դեկտեմբերի 3-ին հանդիպում է ունեցել Լեհաստանի փոխվաչապետ, էկոնոմիկայի նախարար Յանոշ Պիխոչինսկու հետ:

Հանդիպման ընթացքում Յանոշ Պիխոչինսկին և Գարեգին Մելքոնյանը քննարկել են երկու երկրների տնտեսական կապերի խորացման հնարավորությունները: Կողմերը կարևորել են համագործակցությունը Արևելյան գործընկերության շրջանակներում, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցությունը, հայ-լեհական առևտրատնտեսական հարաբերությունների ամրապնդումը և զարգացումը: Գարեգին Մելքոնյանը համառոտ տեղեկատվություն է ներկայացրել Հայաստանի տնտեսական քաղաքականության և ընթացող զարգացումների մասին:

Գարեգին Մելքոնյանը շեշտել է Հայաստանի պատրաստակամությունը զարգացնել հայ-լեհական հարաբերությունները բոլոր հնարավոր ոլորտներում, նշելով, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը չպետք է խոչընդոտ հանդիսանա ԵՄ անդամ երկրների հետ հարաբերություններում, և մասնավորապես հայ-լեհական առկա համագործակցությունը զարգացման նոր մակարդակի հասցնելու գործում: Յանոշ Պիխոչինսկին մասնավորապես նշել է, որ Լեհաստանը դեմ է բաժանարար գծեր սահմանելուն և իրենք պատրաստ են Հայաստանի հետ շարունակելու առևտրատնտեսական հարաբերությունների խորացմանն ուղղված աշխատանքները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև էներգետիկայի` մասնավորապես ալտերնատիվ էներգետիկայի, գյուղատնտեսության` մասնավորապես սննդամթերքի արտադրության մեջ նոր գիտական ուղղությունների ներդրման բնագավառում, զբոսաշրջության և այլ ոլորտներում համագործակցության հնարավորությունները:

Գարեգին Մելքոնյանը առաջարկել է կազմակերպել լեհ գործարաների այցելությունը Հայաստան` տեղում ծանոթանալու Հայաստանի գործարար միջավայրին և կապեր հաստատելու հայ գործարարների հետ:

Հանդիպման ավարտին կողմերը երկուստեք համաձայնություն հայտնեցին, որ համագործակցության խորացման և ակտիվացման հարցում պետք է համատեղ ջանքեր գործադրել և օգտագործել միմյանց հնարավորությունները` երկկողմ և տարածաշրջանային փոխշահավետ գործարար ծրագրեր առաջմղելու նպատակով:

Նախորդ օրը, դեկտեմբերի 2-ին Գ.Մելքոնյանը հանդիպել է Լեհաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Մարեկ Սավիցկու հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության բնագավառում երկկողմ համագործակցության հնարավորությունները:

Գարեգին Մելքոնյանը տեղեկատվություն է ներկայացրել Հայաստանի տնտեսական քաղաքականության, նաև ներդրումային միջավայրի և Հայաստանում ազատ տնտեսական գոտիների մասին:

- Հայաստանը բաց երկիր է, Լեհաստանը միշտ եղել է Հայաստանի կարևոր գործընկերը և այսօր էլ հայ-լեհական հարաբերությունների զարգացման համար մենք խոչընդոտներ չենք տեսնում, - իր խոսքում նշել է Գ.Մելքոնյանը:

Հանդիպման ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակվել գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման արդյունաբերության ոլորտում համատեղ ձեռնարկությունների հիմնման, գյուղատնտեսության մեջ ալտերնատիվ էներգետիկայի օգտագործման, անասնաբուժության, ֆիտոսանիտարիայի, ձկնաբուծության, ջերմոցային տնտեսությունների, լոգիստիկ կենտրոնների ստեղծման, պարենային ապրանքների փոխանակման և այլ հարցերում համագործակցության հնարավորությունների վերաբերյալ:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում Մարեկ Սավիցկու Հայաստան այցելության վերաբերյալ:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալը հանդիպել է նաև Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի փոխպետքարտուղար Արթուր Նովակ-Ֆարի հետ:

Հանդիպումներին հայկական կողմից մասնակցել են ՀՀ գյուղատնտեսության և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարարները, Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Լեհաստանում ՀՀ դեսպանության և Վարշավա ժամանած ՀՀ պատվիրակության ներկայացուցիչները:

Աղբյուրը: http://mineconomy.am/arm/511/1/news.more.html#prettyPhoto
Կատեգորիա: Համագործակցություն | Ավելացրեց: ArmPol (08.12.2014)
Դիտումներ: 864 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Մուտքի ձև
Մեր հարցումը
Ինչ եք կարծում Հայ-Լեհական կապերի զարգացման մասին
Պատասխանների ընդհանուր քանակը: 62
Փոխարժեքներ
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0