Գլխավոր էջ » Հոդվածներ » Հայերը Լեհաստանում

1988թ. երկրաշարժի զոհերի հիշատակման արարողություններ Վարշավայում

1988թ. երկրաշարժի զոհերի հիշատակման արարողություններ Վարշավայում
2014թ. դեկտեմբերի 7-ին Վարշավայի Սադիբայի Հայկական պուրակում 2013 թվականին տեղադրված և ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ օծված խաչքարի առջև մատուցվեց հոգեհանգստյան կարգ` 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի հոգիների խաղաղության համար, որի ընթացքում տեղի ունեցավ նաև մոմավառություն, ապա՝ ծաղիկներ տեղադրվեցին խաչքարի առջև: Հոգևոր կարգը մատուցեց լեհահայոց հոգևոր հովիվ Տեր Տաճատ աբեղա Ծատուրյանը:
Հոգեհանգստյան արարողությանը ներկա էին Լեհաստանում Հայաստանի դեսպան Էդգար Ղազարյանը, Լեհաստանում բնակվող հայեր, ինչպես նաև Լեհաստանում ՀՀ դեսպանության ներկայացուցիչներ: Արարողության ընթացքում դեսպան Է.Ղազարյանը հանդես եկավ ելույթով, նշելով, որ Սպիտակի ավերիչ երկրաշարժի օրվանից ի վեր պետական հատուկ ծրագրերի, ինչպես նաև բազմաթիվ բարեգործական ծրագրերի հաշվին կառուցվել են դպրոցներ, անօրթևան բազմաթիվ մարդիկ ստացել են բնակարաններ, վերականգնվել են փողոցներ, մշակութային հաստատություններ, ի վերջո կյանքը վերականգնվել է: Եվ հետագայում ևս էլ ավելի շենացնելով մեր երկիրը՝ կարող ենք վառ պահել 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակը: Դեսպանը երախտագիտության խոսքեր հղեց նաև Լեհաստանի կառավարության և լեհ ժողովրդի հասցեին` երկրաշարժից տուժած բնակավայրերի վերականգնման աշխատանքներին օժանդակելու և հայ ժողովրդին ցուցաբերած մարդասիրական և բարոյական օգնության համար: Արարողությունից հետո Է.Ղազարյանը հանդիպումներ ունեցավ միջոցառմանը մասնակցող Լեհաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Երեկոյան Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, դեսպանության հյուպատոս Տիգրան Վարդանյանի հետ ներկա գտնվեց նաև Լեհաստանում հայ կաթոլիկ եկեղեցու պատարագին, որը մատուցեց Լեհաստանում Հայ Կաթողիկե Կենտրոնական Ժողովրդապետության առաջնորդ Հայր Ռաֆայել Վ. Կրավչիկը: Պատարագից հետո դեսպան Է.Ղազարյանը շնորհակալություն հայտնեց Լեհաստանի Հայ Կաթողիկե եկեղեցուն 1988 թվականի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին մատուցած պատարագի համար և շնորհակալություն հայտնեց լեհ ժողովրդին և կառավարությանը դժվար պահին հայ ժողովրդին ցուցաբերած աջակցության համար: Պատարագից հետո դեսպան Էդգար Ղազարյանը հանդիպումներ ունեցավ Լեհաստանի հայ կաթոլիկ համայնքի ներկայացուցիչների հետ:



Աղբյուրը: https://www.facebook.com/armpol.do.am?ref=hl
Կատեգորիա: Հայերը Լեհաստանում | Ավելացրեց: ArmPol (08.12.2014)
Դիտումներ: 231 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Մուտքի ձև
Մեր հարցումը
Ինչ եք կարծում Հայ-Լեհական կապերի զարգացման մասին
Պատասխանների ընդհանուր քանակը: 56
Փոխարժեքներ
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0