Գլխավոր էջ » Հոդվածներ » Հայերը Լեհաստանում

Հայկական Զամոշչ… 17-րդ դար, Լեհաստան։
Հայկական Զամոշչ…

17-րդ դար, Լեհաստան։

Լեհաստանի միջնադարյան այս քաղաքում հայերը ունեցել են բարձր դիրք և հեղինակություն : Քաղաքի կենտրոնում է գտնվում հայկական փողոցը հայերի շքեղ տներով, որոնք եղել են հիմնականում առևտրականներ,բժիշկներ ինչպես նաև արհեստավորներ։ Լեհաստանի մեծ կանցլեր Յան Զամոյսկին հրավիրել է Լեհաստանի տարբեր շրջաններում գտնվող գործարար և մտավորական հայերին ծաղկեցնելու իր հայրենի քաղաքը և հող հատկացրել քաղաքի ուղիղ կենտրոնում։ Նա հայրերին տվել է լայն ինքնավարություն։ Հետագայում լեհական իշխանությունների տարած քաղաքականության արդյունքում հայերի մեծ մասը ընդունում է կաթոլիկություն , և հետզհետե ձուլվում լեհական լայն հասարակությանը, մոռանում արմատները: Մի հատվածն էլ քաղաքական և սոցիալական անբարենպաստ պայմաններից ելնելով հեռանում են այլ երկրներ: 1784 թ-ին Գալիցիայում` Զլոչովում, Զամոշչում, Յազլովեցում, Բժեժանիում և Լվովում Ավստրիական իշխանությունները փակել են հայկական 6 վանքեր և եկեղեցիներ` դրանք դարձնելով ռազմական պահեստներ և բանտի մատուռներ : 1786-ին փակվել է1666-ից հայ հոգևոր (կաթոլիկ) բարձրագույն դպրանոցը :
Զամոշչի հայկական եկեղեցին այլևս չկա,նրա տեղում Զամոշչի հյուրանոցներից մեկն է։
Ներկայցված լուսանկարներում Զամոշչի հայկական թաղամասը և հայ առևտրականների տներն է ,որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի (UNESCO) կողմից ճանաչվել է

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ:
(5 zdjęć)

Աղբյուրը: https://www.facebook.com/armpol.do.am?ref=hl
Կատեգորիա: Հայերը Լեհաստանում | Ավելացրեց: ArmPol (21.06.2014)
Դիտումներ: 1086 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Մուտքի ձև
Մեր հարցումը
Ինչ եք կարծում Հայ-Լեհական կապերի զարգացման մասին
Պատասխանների ընդհանուր քանակը: 62
Փոխարժեքներ
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0