Գլխավոր էջ » Հոդվածներ » Հայերը Լեհաստանում

Լեհահայ համայնքը Դողու Փերինչեքի հարցով նամակ է հղել Շվեյցարիայի դեսպանին
15 Փետրվար,

Լեհահայ համայնքը Դողու Փերինչեքի հարցով նամակ է հղել Շվեյցարիայի դեսպանինԼեհաստանի հայկական կազմակերպությունները փետրվարի 14-ին տխրահռչակ Դողու Փերինչեքի հարցի առնչությամբ նամակ են ուղարկել Լեհաստանում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Բեգլինգերին:

Նամակում, մասնավորապես ասված է. «Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցից ընդամենը մեկ տարի առաջ ՄԻԵԴ-ը, թեեւ այս անգամ ոչ երիտթուրքերի ձեռքով, նենգաբար մեկ ու կես միլիոն հայերի հերթական անգամ սպանել տվեց: … 2013 թվականի հոկտեմբերի 10-ին Շվեյցարիան որոշեց ամրապնդել իր հարաբերությունները Թուրքիայի հետ: Նույն Շվեյցարիան, սակայն, մինչեւ ընթացիկ տարվա մարտի 17-ը ժամանակ ունի բողոքարկելու ՄԻԵԴ-ի վճիռը, որը մարդկության դեմ հանցագործությունների ժխտողականության ճանապարհ է բացում»:

Վերջապես, հանուն եվրոպական արժեքների եւ արդարադատության Շվեյցարիայի կառավարությունը չպետք է ենթարկվի թրքական կեղծ ու խարդախ քաղաքական ու տնտեսական ճնշումներին,- նշել են նամակի հեղինակները:

Այն ստորագրել են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Լեհահայոց հոգեւոր հովիվ Տ. Տաճատ Աբեղա Ծատուրյանը եւ Լեհաստանում գործող յոթ հայկական կազմակերպությունների նախագահները` Հրաչյա Բոյաջյանը (Հայ-լեհական հասարակական կոմիտե), Ադամ Տերլեցկին (Հայ մշակութային ընկերություն), Կատաժինա Հովսեփյանը (Լեհ-հայկական հիմնադրամ), Արսեն Եդիգարյանը (Լեհաստանում Լոձի հայկական համայնք), Մարտա Աքսենտովիչ-Բոհոշիեւիչը («Հայկական մշակույթով հետաքրքրվողների շրջանակ» հիմնադրամ), Վարուժան Չոբանյանը (Լեհաստանում Կիելցեի հայկական համայնք) եւ Հակոբ Բաղդասարյանը («Մուսալեռ հայկական մշակութային կենտրոն»  հիմնադրամ):



Աղբյուրը: http://m.news.am/arm/news/194380.html
Կատեգորիա: Հայերը Լեհաստանում | Ավելացրեց: ArmPol (15.02.2014)
Դիտումներ: 226 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Մուտքի ձև
Մեր հարցումը
Ինչ եք կարծում Հայ-Լեհական կապերի զարգացման մասին
Պատասխանների ընդհանուր քանակը: 56
Փոխարժեքներ
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0