Գլխավոր էջ » Հոդվածներ » Հայերը Լեհաստանում

Լեհաստանի հայերը հավաքվել էին Վարշավայում

Լեհաստանի հայերը հավաքվել էին Վարշավայում

Այս տարի ապրիլի 24-ին Հայոց Ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումները կազմակերպվել էին Լեհաստանի Հայկական կազմակերպությունների խորհրդի և Լեհաստանում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու միասնական ջանքերով:
Լեհաստանի տարբեր քաղաքներից մայրաքաղաք ժամանած բազմաթիվ հայեր ու լեհեր դարձյալ հավաքվել էին Վարշավայի Հրեշտակաց Աստվածամոր կաթոլիկ եկեղեցու բակում, որտեղ նրանք Հայոց Ցեղասպանության նահատակ հայորդիների հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելուց հետո հայկական դրոշներով և Հայոց Ցեղասպանությունն իրականացրած թուրքական կառավարությանը դատապարտող ցուցապաստառներով շարժվեցին Լեհաստանում Թուրքիայի դեսպանատուն: Այստեղ թուրքական կառավարությանն ուղղված պահանջատիրական և դատապարտող խոսքերով հանդես եկան Հայ կաթողիկե եկեղեցու հոգևորական Հայր Արթուր Ավդալյանը, Պլոցկ քաղաքի հայերից Հրաչ Ղադիմյանը և Շվեյցարիայից ժամանած Արմինե Գևորգյանը` Ջեմալ փաշայի մահապատիժն իրականացրած հայ վրիժառուներից Արտաշես Գևորգյանի թոռնուհին:
Այնուհետև ներկաները շարժվեցին Հայկական պուրակ, որտեղ` 2013 թվականի հունիսի 25-ին ՀՀ Նախագահի այցի առիթով տեղադրված Խաչքարի առջև, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Լեհահայոց հոգևոր հովիվ Տ. Տաճատ Աբեղա Ծատուրյանի ձեռամբ կատարվեց Հոգեհանգստյան պաշտոն` Հայոց Ցեղասպանությանը զոհ դարձած հայորդիների հոգիների խաղաղության համար, որի ավարտին Հայոց Ցեղասպանությունը մերժող թուրքական կառավարության քաղաքականությունը դատապարտող ելույթներով հանդես եկան Լեհաստանում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Տիգրան Վարդանյանը և Լեհահայոց հոգևոր հովիվ Տ. Տաճատ Աբեղա Ծատուրյանը` կոչ անելով հայությանը մշտապես պահանջատեր լինելու և տեր կանգնելու իրենց իրավունքներին: Այնուհետև տեղի ունեցավ մոմավառություն, և ծաղիկներ զետեղվեցին Խաչքարի առջև:



Աղբյուրը: http://hayeli.am/article/471127/
Կատեգորիա: Հայերը Լեհաստանում | Ավելացրեց: ArmPol (26.04.2014)
Դիտումներ: 905 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Մուտքի ձև
Մեր հարցումը
Ինչ եք կարծում Հայ-Լեհական կապերի զարգացման մասին
Պատասխանների ընդհանուր քանակը: 62
Փոխարժեքներ
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0