Գլխավոր էջ » Հոդվածներ » Հայերը Լեհաստանում

Լեհաստանի Լիպկով քաղաքը իր մեջ հայկական մի մասնիկ է կրում:
Լեհաստանի Լիպկով քաղաքը, բացի այն, որ հայտնի է իբրև Մազովյան շրջանի զբոսաշրջային ամենահայտնի կենտրոններից մեկը, իր մեջ հայկական մի մասնիկ է կրում:

Դեռևս 18-րդ դարում Լիպկովում գործել է բարձրաշխահիկ, արքայական կամ իշխանական վերնախավի հագուստների համար նախատեսված գոտիների արտադրամաս, որի հիմնադիրն է եղել հայկական ծագումով լեհ վաճառական, գործարար Յակուբ Պասխալիս Յակուբովիչը: Արտադրամասը հիմնադրվել է մոտավորապես 1790 թ.-ին և գործել մինչև 1974թ. : Բոլոր գոտիների վրա Պասխալիսը նշում էր իր անվան և ազգանվան սկզբնատառերը` «Պ.Յ.»: Պասխալիսի շնորհիվ Լիպկովը շատ շուտով հայտնի է դառնում որպես արքայական գոտիների արտադրության տարածաշրջանային կենտրոն: Արքայական հավաքածուի գոտիներն այժմ ցուցադրվում են Վարշավայի թագավորական ամրոցի թանգարանում:

Իսկ ս.թ օգոստոսի 24-ին տեղի Լիպկովը տոնում էր իր 600-րդ տարեդաձը, որին առիթով Ստարե Բաբիցե շրջանի քաղաքապետի կողմից կազմակերպվել էր մեծ միջոցառում: Միջոցառմանը մասնակցում էին նաև Լեհաստանի Հանրապետությունում ՀՀ դեսպանության դիվանագետները, Լիպկովի քաղաքային համայնքի , հասարակական և մշակութային կազմակերպությունների, լեհահայ համայնքի և մամուլի ներկայացուցիչները:

Միջոցառմանը բացմանը խոսքով հանդես եկավ Լիպկովի քաղաքապետը: Ելույթին հաջորդեց հանդիսութան գեղարվեստական մասը ` «Բաբիչանիե» երգչախմբի և « Բաբիցա Բռաս Բանդ» նվագախմբի մասնակցությամբ:

Տոնակատարության մասն էր կազմում նաև հայկական ազգային երաժշտության համերգը` «Մուսա-Լեռ» խմբի մասնակցությամբ: Հանդիսատեսին համառոտ ներկայացվեց Լիպկով քաղաքի պատմությունը` ինչպես նաև ընթերցվեցին հատվածներ լեհ անվանի գրող Սիենկևիչի որոշ ստեղծագործություններից :

Աղբյուրը: https://www.facebook.com/armpol.do.am?ref=hl&fref=nf
Կատեգորիա: Հայերը Լեհաստանում | Ավելացրեց: ArmPol (30.08.2014)
Դիտումներ: 335 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Մուտքի ձև
Մեր հարցումը
Ինչ եք կարծում Հայ-Լեհական կապերի զարգացման մասին
Պատասխանների ընդհանուր քանակը: 56
Փոխարժեքներ
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0