Գլխավոր էջ » Հոդվածներ » Հայերը Լեհաստանում

Լեհաստանի Սերաձ քաղաքում տեղի է ունեցել լեհ-հայկական գործարար և ապակենտրոնացված համագործակցության համաժողով
Լեհաստանի Սերաձ քաղաքում տեղի է ունեցել լեհ-հայկական գործարար և ապակենտրոնացված համագործակցության համաժողով

2016 թվականի մայիսի 5-ին Լեհաստանում Հայաստանի դեսպանությունը Հայ-լեհական համագործակցության զարգացման կազմակերպության, Սերաձի շրջանային խորհրդի և Սերաձի տարածաշրջանի առևտրաարդյունաբերական պալատի հետ համատեղ գործարար և ապակենտրոնացված համագործակցության համաժողովն էին կազմակերպել Լեհաստանի Սերաձ քաղաքնում: Համաժողովին հայկական պատվիրակության կազմում մասնակցում էին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Վայքի քաղաքապետ Արագած Սաղաթելյանը, Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, Հայ-լեհական համագործակցության զարգացման կազմակերպության հիմնադիրներ Կարեն Շահումյանն ու Արտակ Բոջիկյանը, Հայաստանից ժամանած գործարարներ:
Սերաձ քաղաքում տեղի ունեցած համաժողովին լեհական կողմից մասնակցում էին Սերաձի շրջանային խորհրդի նախագահ Մարիուշ Բոջիորը, Սերաձի քաղաքապետ Պավել Օսիեվալան, Սերաձի տարածաշրջանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Սլավոմիր Բալչերժակը, տարածաշրջանի համայնքների ղեկավարներ և մեծ թվով գործարարներ:
Համաժողովի ընթացքում ելույթներով հանդես եկան Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Վայքի և Դիլիջանի քաղաքապետներ Արագած Սաղաթելյանն ու Արմեն Սանթրոսյանը, Հայ-լեհական համագործակցության զարգացման կազմակերպության նախագահ Կարեն Շահումյանը, պատվիրակության կազմում ընդգրկված գործարարները, որոնք ներկայացրեցին Հայաստանի և Լեհաստանի միջև առևտրատնտեսական կապերի զարգացման հնարավորությունները և հեռանկարները: Ելույթներով հանդես եկան նաև հյուրընկալ կողմի ներկայացուցիչները` դրական լույսի ներքո ներկայացնելով հայ-լեհական տնտեսական համագործակցության հեռանկարները:
Համաժողովի շրջանակներում տեղի ունեցավ նաև առանձին հանդիպում Վայքի և Սերաձի քաղաքապետերի միջև, որի ընթացքում քննարկվեցին ապակենտրոնացված մակարդակում համագործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր, ձեռք բերվեցին կոնկրետ պայմանավորվածություններ:
Առանձին հանդիպումներ և քննարկումներ տեղի ունեցան երկու երկրների գործարարների միջև:

Աղբյուրը: https://mobile.facebook.com/story.php?story_fbid=10154131758241382&id=825036381&_rdr
Կատեգորիա: Հայերը Լեհաստանում | Ավելացրեց: ArmPol (12.07.2016) W
Դիտումներ: 841 | Մեկնաբանություններ: 1 | Տեգեր: #Współpracaormianskopolska# | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 ArmPol  
0

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Մուտքի ձև
Մեր հարցումը
Ինչ եք կարծում Հայ-Լեհական կապերի զարգացման մասին
Պատասխանների ընդհանուր քանակը: 62
Փոխարժեքներ
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0