Գլխավոր էջ » Հոդվածներ » Հայերը Լեհաստանում

Խաչքարի օրհնության կարգ Լեհաստանի Լոձ քաղաքում

Խաչքարի օրհնության կարգ Լեհաստանի Լոձ քաղաքում

 

2013 թվականի նոյեմբերի 10-ին, Լեհաստանի Լոձ քաղաքում` Ամենասուրբ Տիրուհի Մարիամի հռոմեակաթոլիկ եկեղեցու բակում, Լեհահայոց հոգևոր հովիվ Տ. Տաճատ աբեղա Ծատուրյանի ձեռամբ տեղի ունեցավ Խաչքարի օրհնության կարգ:


Խաչքարը կանգնեցվել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Լեհահայոց հոգևոր հովվության Լոձի Ծխական խորհրդի ատենապետ Վարազդատ Թորոսյանի ջանքերով և Լոձի նահանգի հայերի հանգանակած միջոցներով ի հիշատակ Հայոց Ցեղասպանության նահատակ հայորդիների:

 

Խաչքարի օրհնությունից հետո տեղի ունեցավ հայկական աղոթատեղիի բացման արարողություն, որ իր նախադեպը չի ունեցել Լեհաստանի հայոց պատմության մեջ խորհրդային կարգերի փլուզումից առաջ և հետո: Աղոթատեղին վերանորոգվել է Լոձի Ծխական խորհրդի անդամ Հայկ Սիմոնյանի ջանքերով և Լոձի նահանգի հայերի դրամական նվիրատվությունների շնորհիվ: Այն ժամանակավորապես տրվել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Լեհահայոց հոգևոր հովվությանը` Սուրբ Պատարագ մատուցելու և մշակութային միջոցառումներ կազմակերպելու համար:


Խաչքարի օրհնության կարգին և աղոթատեղիի բացման արարողությանը մասնակցում էին Լեհահայոց հոգևոր հովվության եկեղեցական խորհրդի անդամները, Լեհաստանի հայկական կազմակերպությունները, Լոձի արքեպիսկոպոսի ներկայացուցիչ, դիվանապետ Հայր Յարոսլավ Պատերը, Լոձի Ամենասուրբ Տիրուհի Մարիամի հռոմեակաթոլիկ ծուխի հովիվ Հայր Ռոմուալդ Յենդրաշեկը, Լոձի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ և բազմաթիվ հայեր ու լեհեր Լոձի նահանգից: Լոձ էին ժամանել նաև հայեր Լեհաստանի
այլ քաղաքներից` իրենց ներկայությամբ ոգևորելու տեղի հայերին և մասնակցելու Խաչքարի օրհնության և աղոթատեղիի բացման արարողություններին:

Աղոթատեղիի բացման արարողության ավարտին Լեհահայոց հոգևոր հովիվ Հայր Տաճատը ողջունեց ներկաներին և փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի օրհնությունը` Նորին Սրբության անունից աղոթատեղիի խորանին նվիրաբերելով սրբապատկեր` Աստվածածինը Հիսուս Մանկան հետ, որպեսզի հայորդիներն աղոթատեղի մտնելիս մշտապես զգան Սուրբ Էջմիածնի շունչն ու ոգին, և զորանա նրանց մեջ հավատքը` Աստծո և սերը Մայր Աթոռի ու հայրենիքի հանդեպ:

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Լեհահայոց հոգևոր հովվության Լոձի Ծխական խորհուրդ

 

 



Աղբյուրը: http://www.a1plus.am/am/social/2013/11/12/xachkar
Կատեգորիա: Հայերը Լեհաստանում | Ավելացրեց: ArmPol (12.11.2013)
Դիտումներ: 623 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Մուտքի ձև
Մեր հարցումը
Ինչ եք կարծում Հայ-Լեհական կապերի զարգացման մասին
Պատասխանների ընդհանուր քանակը: 62
Փոխարժեքներ
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0