Գլխավոր էջ » Հոդվածներ » Լեհերը Հայաստանում

Լեհաստանի Վրոցլավ քաղաքում բացվել է Լվովի հայկական եկեղեցուն նվիրված ցուցահանդես
Լեհաստանի Վրոցլավ քաղաքում բացվել է Լվովի հայկական եկեղեցուն նվիրված ցուցահանդես

2016 թվականի հունիսի 23-ին Լեհաստանի Վրոցլավ քաղաքի ճարտարապետության թանգարանում տեղի ունեցավ «Լվովի հայկական տաճարը և դրա կերտողները» խորագրով ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը: Միջոցառմանը մասնակցում էին և բացման խոսքով հանդես եկան Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Վրոցլավի քաղաքապետ Ռաֆալ Դուտկևիչը, Կրակովի մշակույթի միջազգային կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Յացեկ Պուրչլան: Արարողությանը մասնակցում էին նաև մի շարք անվանի գիտնականներ, այդ թվում Կրակովի մշակույթի միջազգային կենտրոնի խորհրդի անդամ, Վարշավայի թագավորական ամրոց-թանգարանի տնօրեն պրոֆեսոր Անժեյ Ռոտերմունդը, Վրոցլավի հեղինակավոր գործիչներ, մտավորականներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:
Իր ելույթում դեսպան Է.Ղազարյանը նշեց, որ իր համար մեծ պատիվ է այցելել 2016 թվականի Եվրոպայի մշակութային մայրաքաղաք հռչակված Վրոցլավ` մասնակցելու հայկական մշակույթի բացառիկ գլուխգործոցներից մեկի, հայ-լեհական քրիստոնեական արժեքների վրա խարսխված պատմական մշակութային ժառանգության վառ օրինակ հանդիսացող Լվով հայկական եկեղեցուն նվիրված ցուցահանդեսին: Դեսպան Է.Ղազարյանը շնորհակալություն հայտնեց Ուկրաինայի և Լեհաստանի իշխանություններին, մշակութային կենտրոններին` Լվովի հայկական եկեղեցու հանդեպ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի, վերջին տարիներին նրանց ջանքերով և ֆինանսական աջակցությամբ իրականացված հսկայածավալ վերականգնողական աշխատանքների իրականացման, ինչպես նաև դրանց արդյունքները ներկայացնող ցուցահանդեսի նախաձեռնության և կազմակերպման համար:
Վրոցլավում ցուցահանդեսը կշարունակի գործել մինչև 2016 թվականի սեպտեմբերի 4-ը, որից հետո այն կներկայացվի նաև Լեհաստանի այլ քաղաքներում:

Աղբյուրը: https://web.facebook.com/armpol.do.am/
Կատեգորիա: Լեհերը Հայաստանում | Ավելացրեց: ArmPol (12.07.2016)
Դիտումներ: 674 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Մուտքի ձև
Մեր հարցումը
Ինչ եք կարծում Հայ-Լեհական կապերի զարգացման մասին
Պատասխանների ընդհանուր քանակը: 62
Փոխարժեքներ
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0