Գլխավոր էջ » 2017 » Հունվար » 10 » Լեհահայ համայնքի 650-ամյակ 650-lecie Diaspory Polskich Ormian
00:53
Լեհահայ համայնքի 650-ամյակ 650-lecie Diaspory Polskich Ormian
2017 թ. Հունվարի 7-ին Լեհաստանի Վրոցլավ քաղաքի Դոմինիկյան Հայրերի սրահում՝ հայկական խաչքար-պուրակի հարևանությամբ Լեհաստանում Հայաստանի դեսպանության, արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանի հովանու ներքո տեղի ունեցավ մշակութային միջոցառում՝ նվիրված Լեհահայ համայնքի ձևավորման 650-ամյակին և Հայ-Լեհական դիվանագիտական կապերի հաստատման 25-ամյակին: Ներկա էին մարզային և քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ,արվեստի և գիտության գործիչներ և պարզապես հայկական մշակույթով հետաքրքրված հյուրեր:Տեղի ունեցավ հանդիսավոր բացման արարողություն:Բացման խոսքով հանդես եկան Լեհաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը,պրոֆեսոր Արա Սայեղը, Կարեն Շահումյանը և Դոմինիկյաններց հայր Մարեկ Միլավիցկին:Ցուցահանդես –վաճառքին մասնակցում էին Լեհաստանի տարբեր քաղաքների հայ համայնքի ներկայացուցիչներ:Ներկաները հնարավորություն ունեցան ծանոթանալու Լեհաստանում բնակվող տաղանդաշատ նկարիչ Գևորգ Ասլանյանի գեղանկարչությանը,տարբեր հայ հեղինակների ձեռքի աշխատանքներին, համտեսեցին հայկական քաղցրավենիք և ավանդական հայկական լավաշ: Միջոցառումը ուղեկցվում էր հայկական երաժշտությամբ:Իրենց հիանալի կատարմամբ հանդես եկան Սուրեն Խաչատրյանը, Ալլա Հարությունյանը, Գևորգ և Արամ Սայեղները:Միջոցառման կազմակերպիչներն էին պրոֆեսոր Արա Սայեղը , Կարեն Շահումյանը, ,,Հայ-Լեհական կապերի զարգացման կենտրոն,, ՀԿ-ն: Շնորհակալություն ենք հայտնում բոլոր ներկաներին, Վրոցլավի Դոմինիկյանների ղեկավարությանը և հատկապես հայր Մարեկին ջերմ ընդունելության համար: Dnia 7 stycznia 2017 roku w Sali Ojców Dominikanów przy chaczkarze i skwerze ormiańskim, pod patronatem Ambasady Republiki Armenii w Polsce, Ambasadora Edgara Ghazaryana miało miejsce wydarzenie kulturalne poświęcone 650-leciu diaspory ormiańskiej w Polsce i 25-leciu nawiązaniu ormiańsko-polskich stosunków dyplomatycznych. Obecni byli reprezentanci województwa Dolnośląskiego, miasta Wrocław, przedstawiciele mniejszości narodowych, działacze naukowi, artyści i inne osoby zainteresowane kulturą ormiańską. Wydarzenie zostało uroczyście otwarte. Podczas otwarcia głos zabrali: Ambasador Republiki Armenii Edgar Ghazaryan, Profesor Ara Sayegh, Karen Shahumyan i Ojciec Marek Miławiecki. W wystawie-sprzedaży rękodzieł uczestniczyli Ormianie z różnych miast Polski. Obecni mieli okazję zapoznać się z dziełami sztuki autorstwa Gevorga Aslanyana, Ormianina mieszkającego w Polsce, różnymi rękodziełami autorstwa Ormian, mieli okazję poczęstować się ciastami ormiańskimi i tradycyjnym ormiańskim lawaszem. Wszystko działo się z ormiańską muzyką w tle. Bardzo pięknie wystąpili Suren Khachatryan, Alla Harutyunyan, Gevorg i Aram Sayegh. Wydarzenie zorganizowali Profesor Ara Sayegh, Karen Shahumyan, Arm-Pol Centrum Rozwojów Stosunków Ormiańsko Polskich. Dziękujemy wszystkim obecnym, Wrocławskim Dominikanom i szczególnie Ojcu Markowi za bardzo miłą gościnność.
Դիտումներ: 379 | Ավելացրեց: ArmPol | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Մուտքի ձև
Օրացույց
«  Հունվար 2017  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Մեր հարցումը
Ինչ եք կարծում Հայ-Լեհական կապերի զարգացման մասին
Պատասխանների ընդհանուր քանակը: 62
Փոխարժեքներ
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0