00:56 Լեհահայ համայնքի 650-ամյակ 650-lecie Diaspory Polskich Ormian | |
2017 թ. Հունվարի 7-ին Լեհաստանի Վրոցլավ քաղաքի Դոմինիկյան Հայրերի սրահում՝ հայկական խաչքար-պուրակի հարևանությամբ Լեհաստանում Հայաստանի դեսպանության, արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանի հովանու ներքո տեղի ունեցավ մշակութային միջոցառում՝ նվիրված Լեհահայ համայնքի ձևավորման 650-ամյակին և Հայ-Լեհական դիվանագիտական կապերի հաստատման 25-ամյակին: Ներկա էին մարզային և քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ,արվեստի և գիտության գործիչներ և պարզապես հայկական մշակույթով հետաքրքրված հյուրեր:Տեղի ունեցավ հանդիսավոր բացման արարողություն:Բացման խոսքով հանդես եկան Լեհաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը,պրոֆեսոր Արա Սայեղը, Կարեն Շահումյանը և Դոմինիկյաններց հայր Մարեկ Միլավիցկին:Ցուցահանդես –վաճառքին մասնակցում էին Լեհաստանի տարբեր քաղաքների հայ համայնքի ներկայացուցիչներ:Ներկաները հնարավորություն ունեցան ծանոթանալու Լեհաստանում բնակվող տաղանդաշատ նկարիչ Գևորգ Ասլանյանի գեղանկարչությանը,տարբեր հայ հեղինակների ձեռքի աշխատանքներին, համտեսեցին հայկական քաղցրավենիք և ավանդական հայկական լավաշ: Միջոցառումը ուղեկցվում էր հայկական երաժշտությամբ:Իրենց հիանալի կատարմամբ հանդես եկան Սուրեն Խաչատրյանը, Ալլա Հարությունյանը, Գևորգ և Արամ Սայեղները:Միջոցառման կազմակերպիչներն էին պրոֆեսոր Արա Սայեղը , Կարեն Շահումյանը, ,,Հայ-Լեհական կապերի զարգացման կենտրոն,, ՀԿ-ն: Շնորհակալություն ենք հայտնում բոլոր ներկաներին, Վրոցլավի Դոմինիկյանների ղեկավարությանը և հատկապես հայր Մարեկին ջերմ ընդունելության համար:
Dnia 7 stycznia 2017 roku w Sali Ojców Dominikanów przy chaczkarze i skwerze ormiańskim, pod patronatem Ambasady Republiki Armenii w Polsce, Ambasadora Edgara Ghazaryana miało miejsce wydarzenie kulturalne poświęcone 650-leciu diaspory ormiańskiej w Polsce i 25-leciu nawiązaniu ormiańsko-polskich stosunków dyplomatycznych. Obecni byli reprezentanci województwa Dolnośląskiego, miasta Wrocław, przedstawiciele mniejszości narodowych, działacze naukowi, artyści i inne osoby zainteresowane kulturą ormiańską. Wydarzenie zostało uroczyście otwarte. Podczas otwarcia głos zabrali: Ambasador Republiki Armenii Edgar Ghazaryan, Profesor Ara Sayegh, Karen Shahumyan i Ojciec Marek Miławiecki. W wystawie-sprzedaży rękodzieł uczestniczyli Ormianie z różnych miast Polski. Obecni mieli okazję zapoznać się z dziełami sztuki autorstwa Gevorga Aslanyana, Ormianina mieszkającego w Polsce, różnymi rękodziełami autorstwa Ormian, mieli okazję poczęstować się ciastami ormiańskimi i tradycyjnym ormiańskim lawaszem. Wszystko działo się z ormiańską muzyką w tle. Bardzo pięknie wystąpili Suren Khachatryan, Alla Harutyunyan, Gevorg i Aram Sayegh. Wydarzenie zorganizowali Profesor Ara Sayegh, Karen Shahumyan, Arm-Pol Centrum Rozwojów Stosunków Ormiańsko Polskich. Dziękujemy wszystkim obecnym, Wrocławskim Dominikanom i szczególnie Ojcu Markowi za bardzo miłą gościnność.
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1 | ||
| ||
« Հունվար 2017 » | ||||||
Երկ | Երք | Չոր | Հնգ | Ուրբ | Շաբ | Կիր |
1 | ||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 |
30 | 31 |