Գլխավոր էջ » Հոդվածներ » Հոդվածներ |
Հայ-Լեհական բարեկամության արմատները
«Լեհ թագավորն ու Հակոբ Ջուղայեցին ունեցել են նամակագրական կապեր»... հայ-լեհական բարեկամության արմատները Ներկայումս հայ-լեհական հարաբերությունները գտնվում են բավականին բարձր մակարդակի վրա: Անդրադառնալով հայ-լեհական հարաբերություններին, panorama.am-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ ԱԺ Հայաստան-Լեհաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի անդամ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը: «Հայ-լեհական հարաբերությունները ամրագրվում են շատ բարձր մակարդակի պաշտոնական այցելություններով: Մենք ակատատես եղանք ՀՀ նախագահ Սարգսյանի պատշոնական այցին Լեհաստան: Հայաստան նախորդ տարիներին այցելություն են կատարել Լեհաստանի Վարչապետ Դոնալդ Տուսկը: 2010 թ աշնանը Հայաստան-Լեհաստան միջխորհրդարանական բարեկամական խումբը այցելեց Լեհաստան և դրանից որոշ ժամանակ անց` 2011 թ գարնանը հայ-լեհական միջխորհրդարական բարեկամական լեհական խումբը պատասխան այցով ժամանեց Հայաստան: Մենք Լեհաստանի հետ հաստատել են շատ ջերմ հարաբերություններ, և դրանք հետևողական զարգացում են ապրում»,- նշեց Շ. Թորոսյանը: «Լեհաստանը ստանձնել է հետխորհրային հանրապետությունների` դեպի ԵՄ ինտեգրման քաղաքականության պատասխանատուի և համակարգողի ուրույն և շատ հետաքրքիր դերակատարումը: Եվրաինտեգրման գործընթացի տեսանկյունից Հայաստանի համար շատ կարևոր է Լեհաստանի հետ գործընկերությունն ու համագործակությունը: Մեզ համար շատ կարևոր է նաև Լեհաստանի, ինչպես նաև ԵՄ-ի հետ հարաբերություններում ճիշմարիտ և հայանպաստ քաղաքականության իրականացումը նաև ԼՂ հիմնախնդրի հարցում: Այս ամենի հետ կապված մենք լրջագույն անելիքներ ունենք: Հայ-լեհական սերտ հարաբերությունները կարող են նպաստել ԼՂ հիմնահարցի շուրջ առկա խնդիրների` ԵՄ կառույցներին անաչառառ և ճշմարտացի մատուցմանը»,- հավելեց բանախոսը: Իր հերթին ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, անդրադառնալով հայ և լեհ ժողովուրդների բարեկամական կապերին, ասաց, թե` Լեհաստանը հայոց պատմության մեջ ունի իր յուրահատուկ տեղը: «Մեր գաղթաշխարհի մեջ լեհահայ գաղութը ուներ առանձնակի կարգավիճակ 14-15-րդ դարերից սկսած: Այդ ժամակաշրջանում հայերի համար Լեհաստանում ստեղծվեց հատուկ դատարան, գոյություն ուներ առանձին դատաստանագիրք»,-ասաց Աշոտ Մելքոնյանը: Նա նշեց, որ կաթոլիկություն ընդունելուց հետո հայ գաղութը կամաց-կամաց կորցրեց իր ազգային նկարագիրը, սակայն որպես գաղութ 16-17-րդ դարերում ուներ կատարյալ կարգավիճակ, իր գաղութային բոլոր ատրիբուտներով`եկեղեցի, դպրոց, կրթական տարբեր օջախներ: «Լեհահայ գաղութի մասին խոսելիս մենք դիտարկում ենք նաև Լվով քաղաքը և Կամենեց-Պոդոլսկի տարածքները, որտեղ հայերը նույնպես մեծ դեր են խաղացել և հետք են թողել: Այս տարածքները այժմ գտնվում են Ուկրաինայի տարածքում»,-ասաց պատմաբանը: Ա. Մելքոնյանի խոսքերով` հայ-լեհական կապերը շատ խորը արմատներ ունեն և ինքը կցանկանար առանձնացնել 17-րդ դարի վերջի լեհ թագավոր Յան Սոբեսկու դերը, ում Եվրոպան պարտական էր 1683թ.-ին Վիեննա քաղաքը թուրքերից փրկելու համար: «Թուրքերը պաշարել էին Վիեննան և եթե լեհերը օգնության չհասնեին, այդ քաղաքը կարող էր կործանվել»,-նշեց բանախոսը: Նրա խոսքերով, շատ ուրախալի է, որ Յան Սոբեսկին իր զորքերում եղել են հայկական ջոկատներ, բացի այդ, լեհ թագավորը Հակոբ Ջուղայեցի կաթողիկոսի հետ ունեցել է նամակագրական կապեր: «Հակոբ Ջուղայեցին և Յան Սոբեսկին մշակում էին հայ-լեհական համատեղ ծրագրեր` Լեհաստանի օգնությամբ Հայաստանի ազատագրության հետ կապված»,-հավելեց Ա. Մելքոնյանը: Նախորդող հրապարակումներ` Նախագահ Սերժ Սարգսյանը Լեհաստանում պատասխանել է լրագրողների հարցերին «Մեր տարածաշրջանում առկա են խնդիրներ, որոնք խոչընդոտում են Արևելյան գործընկերությամբ ընձեռված հնարավորությունների իրացմանը» Հայաստանի և Լեհաստանի միջև համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ փաստաթղթեր են ստորագրվել. ՀՀ նախագահը Լեհաստանում է Աղբյուր` Panorama.am | |
Դիտումներ: 945
| Տեգեր: |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |