Գլխավոր էջ » Հոդվածներ » Համագործակցություն

ՀՀ-ում Լեհաստանի դեսպանությունն կտրամադրի նաև Շվեյցարիայի մուտքի արտոնագրեր

Երեւան: Մեդիամաքս: Երեւանում Լեհաստանի դեսպանությունը 2014թ. մարտի 1-ից ստանձնում է Հայաստանի, ինչպես նաեւ Հայաստանում օրինական բնակվող երրորդ երկրների քաղաքացիներին Շվեյցարիայի մուտքի արտոնագրեր տրամադրելու գործառույթը:

 

Ինչպես Մեդիամաքս-ին տեղեկացրել են Լեհաստանի դեսպանությունում, գործառույթը վերաբերում է միայն Շենգեն` C տեսակի արտոնագրերին, որոնք թույլ են տալիս 180 օր ժամանակահատվածի ընթացքում 90 օրվանից ոչ ավել ժամանակով գտնվել Շենգեն գոտում: 


«Այս կերպ ՀՀ քաղաքացիների համար վերանում է Թբիլիսիում Շվեյացրիայի դեսպանություն դիմելու անհրաժեշտությունը, ինչը հավելյալ ծանրաբեռնվածություն էր առաջացնում դիմումատուների համար: Բացառություն են կազմում ազգային` D տեսակի արտոնագրերը»,- ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ:

Վիզաների հարցերում փոխադարձ ներկայացուցչության վերաբերյալ Լեհաստանի եւ Շվեյցարիայի միջեւ համապատասխան պայմանագիրը 2014թ. հունվարի 27-ին ստորագրել են Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին եւ Շվեյցարիայի նախագահ Դիդիե Բուրկհալտերը:



Աղբյուրը: http://www.mediamax.am/am/news/foreignpolicy/9292/
Կատեգորիա: Համագործակցություն | Ավելացրեց: ArmPol (27.02.2014)
Դիտումներ: 618 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Մուտքի ձև
Մեր հարցումը
Ինչ եք կարծում Հայ-Լեհական կապերի զարգացման մասին
Պատասխանների ընդհանուր քանակը: 62
Փոխարժեքներ
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0