Գլխավոր էջ » Հոդվածներ » Համագործակցություն |
Լեհաստանում տեղի ունեցավ ամենամյա բարեգործական տոնավաճառը
Լեհաստանում տեղի ունեցավ ամենամյա բարեգործական տոնավաճառը 2014 թվականի նոյեմբերի 30-ին Վարշավայի «Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցավ 7-րդ միջազգային բարեգործական նախատոնական տոնավաճառը, որը կազմակերպել էր Լեհաստանի դիվանագետների կանանց SHOM ակումբը: Այս տարի միջոցառմանը մասնակցում էր մոտ 50 երկիր: Ամենամյա տոնավաճառին հերթական անգամ իր մասնակցությունն ունեցավ նաև Հայաստանը՝ իր տաղավարում ներկայացնելով Ազգային ուտեստներ, ձեռագործ զարդեր և այլ աշխատանքներ, ինչպես նաև հայկական հուշանվերներ: Միջոցառմանը ներկա էին Լեհաստանում ՀՀ դեսպանության ներկայացուցիչները՝ ի դեմս Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանի: Տոնավաճառից ստացված հասույթը կուղղվի բարեգործական կազմակերպություններին, որոնց ամեն տարի ընտրում է SHOM ակումբը: Ակումբը բարեգործական գործունեությունը ստանձնել է 2008-ից. մինչև օրս օգնություն է ստացել ավելի քան 25 տարբեր կառույց: Աղբյուրը: https://www.facebook.com/armpol.do.am?ref=hl | |
Դիտումներ: 857 | - Վարկանիշ -: 0.0/0 |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |