Գլխավոր էջ » Հոդվածներ » Հոդվածներ

Հայաստան-Լեհաստան երկկողմ համագործակցության ձևաչափում մշակութային կապեր
19.09.2013 
ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանն ընդունել է Լեհաստանի Հանրապետության մշակույթի և ազգային ժառանգության նախարար Բ. Զդրոյևսկուն

ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանն ընդունել է Լեհաստանի Հանրապետության մշակույթի և ազգային ժառանգության նախարար Բ. Զդրոյևսկուն

Ս. թ. սեպտեմբերի 19-21-ը պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Լեհաստանի մշակույթի և ազգային ժառանգության նախարար Բոգդան Զդրոյևսկին և նախարարության արտաքին կապերի վարչության պետ Մարչին Լապցինսկին:
ՀՀ մշակույթի նախարարությունում սեպտեմբերի 19-ին կայացած հանդիպմանը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ողջունել է գործընկերոջն այցի կապակցությամբ և նշել Հայաստան-Լեհաստան երկկողմ համագործակցության ձևաչափում մշակութային բաղադրիչի կարևորությունը, որը լավագույն խթան է տարածաշրջանում մշակութային համագործակցության զարգացման համար: Հանդիպմանը կողմերը կարևորել են 2011 թ. «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Լեհաստանի Հանրապետության Կառավարության միջև մշակույթի, կրթության, գիտության բնագավառում 2011-2013 թթ. համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրումը, որի շրջանակներում իրականացվել են մի շարք կարևոր ծրագրեր: Այս համատեքստում, Հ. Պողոսյանն անդրադարձել է Հայաստանի գործուն մասնակցությանը Վար­շավայի գրքի փառատոնին, որտեղ 2012 թ. հայ գրատպության 500-ամյակի շրջանակներում Հայաստանը ներկայացել է պաշտոնական հյուրի կարգավիճակով: Այնուհետև, անդրադարձ է կատարվել վերջին տարիներին Արևելյան գործընկերության շրջանակներում իրականացված ծրագրերին, մասնավորապես՝ երիտասարդ երաժիշտ-կատարողների հմտությունների բարձրացմանը և փորձի փոխանակմանն ուղղված՝ «I Culture» մշակութային նախագիծին, ինչպես նաև՝ միջազգային կինոփա­ռատոների, թատերական փառատոների ընթացքում հայ և լեհ կինոռեժիսորների, թա­տերական գործիչների մշտապես մասնակցությանը /Հայաստանում իրականացվող «Արմմոնո» միջազգային թատերական փառատոն, «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոն/:
Հանդիպման ընթացքում կողմերը հստակեցրել են 2014 թ. Սոպոտի մշակույթի պետական պատկերասրահում կազմակերպվող Հովհաննես Այվազովսկու ցուցահանդեսի և Հայաստանի ազգային պատկերասրահում Թեոդոր Աքսենտովիչի ցուցահանդեսի կազմակերպման մանրամասները:
Քննարկվել է 2015 թ. Լեհաստանում Հայաստանի մշակույթի օրեր և փոխադարձաբար՝ Հայաստանում Լեհաստանի մշակույթի օրեր կազմակերպելու հարցը: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն առաջարկել է Հայաստանում կազմակերպել Ֆ. Շոպենի անվան ամենամյա փառատոն, որի իրականացման գործընթացը կքննարկվի առավել հանգամանալից:
Հանդիպման վերջում Լեհաստանի մշակույթի և ազգային ժառանգության նախարար Բ. Զդրոյևսկին շնորհակալություն է հայտնել ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանին ջերմ ընդունելության և հայ-լեհական մշակութային կապերը պատշաճ մակարդակի վրա պահելու համար:




ՀՀ մշակույթի նախարարություն

 
Աղբյուրըhttp://mincult.am/home-1-1642.html
Կատեգորիա: Հոդվածներ | Ավելացրեց: ArmPol (22.09.2013)
Դիտումներ: 1007 | Տեգեր: ԿԱՊԵՐ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԵՐԿԿՈՂՄ, ՁԵՒԱՉԱՓՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆ-ԼԵՀԱՍՏԱՆ, ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Մուտքի ձև
Մեր հարցումը
Ինչ եք կարծում Հայ-Լեհական կապերի զարգացման մասին
Պատասխանների ընդհանուր քանակը: 62
Փոխարժեքներ
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0