Գլխավոր էջ » Հոդվածներ » Հայերը Լեհաստանում

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Լեհաստանում

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Լեհաստանում

 

images

Ապրիլի 24-ին Վարշավայի Սադիբա թաղամասում գտնվող հայկական պուրակում տեղադրված Խաչքարի առջև, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Լեհահայոց հոգևոր հովիվ Տ. Տաճատ Աբեղա Ծատուրյանի ձեռամբ կատարվեց Հոգեհանգստյան պաշտոն` Հայոց Ցեղասպանությանը զոհ դարձած հայորդիների հոգիների խաղաղության համար, որի ավարտին Հայոց Ցեղասպանությունը մերժող քաղաքականությունը դատապարտող ելույթներով հանդես եկան Լեհաստանում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Տիգրան Վարդանյանը և Լեհահայոց հոգևոր հովիվ Տ. Տաճատ Աբեղա Ծատուրյանը: Այնուհետև տեղի ունեցավ մոմավառություն, և ծաղիկներ զետեղվեցին Խաչքարի առջև:


Հոգեհանգստյան աղոթքից հետո, Լեհ-հայկական հիմնադրամի գրասենյակում, տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո: Այս մասին «Հայերն այսօր»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից:



Աղբյուրը: http://hayernaysor.am/հայոց-ցեղասպանության-99-րդ-տարելիցին-ն-15/
Կատեգորիա: Հայերը Լեհաստանում | Ավելացրեց: ArmPol (26.04.2014)
Դիտումներ: 888 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Մուտքի ձև
Մեր հարցումը
Ինչ եք կարծում Հայ-Լեհական կապերի զարգացման մասին
Պատասխանների ընդհանուր քանակը: 62
Փոխարժեքներ
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0