Գլխավոր էջ » Հոդվածներ » Հայերը Լեհաստանում |
Խաչքարի օրհնության կարգ Լեհաստանի Լոձ քաղաքում
![]()
Խաչքարի օրհնությունից հետո տեղի ունեցավ հայկական աղոթատեղիի բացման արարողություն, որ իր նախադեպը չի ունեցել Լեհաստանի հայոց պատմության մեջ խորհրդային կարգերի փլուզումից առաջ և հետո: Աղոթատեղին վերանորոգվել է Լոձի Ծխական խորհրդի անդամ Հայկ Սիմոնյանի ջանքերով և Լոձի նահանգի հայերի դրամական նվիրատվությունների շնորհիվ: Այն ժամանակավորապես տրվել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Լեհահայոց հոգևոր հովվությանը` Սուրբ Պատարագ մատուցելու և մշակութային միջոցառումներ կազմակերպելու համար: ![]() այլ քաղաքներից` իրենց ներկայությամբ ոգևորելու տեղի հայերին և մասնակցելու Խաչքարի օրհնության և աղոթատեղիի բացման արարողություններին: Աղոթատեղիի բացման արարողության ավարտին Լեհահայոց հոգևոր հովիվ Հայր Տաճատը ողջունեց ներկաներին և փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի օրհնությունը` Նորին Սրբության անունից աղոթատեղիի խորանին նվիրաբերելով սրբապատկեր` Աստվածածինը Հիսուս Մանկան հետ, որպեսզի հայորդիներն աղոթատեղի մտնելիս մշտապես զգան Սուրբ Էջմիածնի շունչն ու ոգին, և զորանա նրանց մեջ հավատքը` Աստծո և սերը Մայր Աթոռի ու հայրենիքի հանդեպ: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Լեհահայոց հոգևոր հովվության Լոձի Ծխական խորհուրդ
Աղբյուրը: http://www.a1plus.am/am/social/2013/11/12/xachkar | |
Դիտումներ: 716 | - Վարկանիշ -: 0.0/0 |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |